Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ. նախարար

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: 

Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ՝ այն անվանելով երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի, տեղեկացրել է IRNA-ն:

Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print