Ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին. տուժել է 8 անձ

Մայիսի 16-ին՝ ժամը 15:40-ին, ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում՝ Եռաբլուրի մոտ, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը և բենզալցակայանին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, որոնք կատարել են իրավիճակից բխող գործողություններ։

Նախնական տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 8 անձ։

Հանգամանքները պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print