Շատ մոտ ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունների կարգավորմանը․ Սթիվ Ուիթքով

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են միանալ Աբրահամի խաղաղության համաձայնագրերին։

Ըստ Ուիթքոֆի՝ երկրների միջև հակամարտությունների կարգավորմանը շատ մոտ են։

«Ես կանխատեսում եմ, որ շուտով կտեսնենք Լիբանանում և, նույնիսկ, Սիրիայում իրավիճակի կարգավորում։ Նրանց կողմից դրական արձագանք է եղել։ Դա կարող է տեղի ունենալ նաև Լիբիայի հետ։ Խոսքը Աբրահամի խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին է։ Դա կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ, կարծում ենք, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը։ 

Կարծում եմ՝ երկուսն էլ կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին: Այնպես որ, սա հսկայական նախաձեռնություն է նախագահի կողմից։ Նա հավատում է դրան: Այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print