Իրանը ԱՄՆ-ին ուրանի հարստացման հարցով առաջարկ է արել

Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգներին առաջարկել են ուրանի հարստացման կոնսորցիում ստեղծել ամերիկյան ներդրումների ներգրավմամբ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Իրանի կառավարության չորս աղբյուրներ։

Դրանք նշել են, որ կոնսորցիումը կարող է Իրանի միջուկային ծրագրի փակման այլընտրանք հանդիսանալ։

Նախատեսվում է, որ Իրանից բացի կոնսորցիումին կմասնակցեն Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն։ Համաձայնագրի շրջանակներում՝ Իրանը կկարողանա հարստացնել ուրանը, որից հետո այն կարտահանի այլ երկրներ՝ քաղաքացիական օգտագործման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print