Հնդկաստանը բացել է օդանավակայանները Պակիստանի համար

Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով ավելի վաղ փակված 32 օդանավակայան է բացել երկրի հյուսիսում և արևմուտքում, հաղորդում է News18 հեռուստաալիքը:

Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սունիլ Բարթվալը հայտնել է, որ Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև շփման գծում գիշերը հանգիստ է անցել, միջադեպերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

«Որևէ միջադեպի մասին տեղեկություն չի ստացվել, սա վերջին օրերի ընթացքում առաջին հանգիստ գիշերն է եղել»,-ասել է նա:

Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները Պակիստանի հետ լարվածության սրման ֆոնին հայտնել էին երկրի 487 օդանավակայաններից 32-ի փակման մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print