ԱՄՆ եւ Չինաստանը պայմանավորվեցին 90 օրով իջեցնել մաքսատուրքերը

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեթը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը ժամանակավորապես իջեցրել են մաքսավճարները 115 տոկոսով։ Նա Շվեյցարիայում անցկացված ամերիկա-չինական բանակցությունները բնութագրել է «արդյունավետ ու կառուցողական»։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը փլուզել էր ֆինանսական շուկան եւ փորձագետներին ստիպել կանտախատեսել տնտեսական գլոբալ անկում։

Առաջիկա 90 օրում Չինաստանից ԱՄՆ ներկրվող ապրանքների համար գործում է 30 տոկոս, ԱՄՆ-ից Չինաստանից ներկրվող ապրանքների համար՝ 10 տոկոս մաքսատուրք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print