ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է Կիևին ուղիղ բանակցություններ վարել հաջորդ շաբաթ։
«Մենք առաջարկում ենք Կիևի իշխանություններին վերսկսել բանակցությունները, որոնք ընդհատել էին 2022 թվականի վերջին, վերսկսել ուղիղ բանակցությունները և առանց որևէ նախապայմանի։ Առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են»,- ասել է նա։
Նա նշել է, որ Մոսկվան չի բացառում իրական հրադադարի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։

