ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի:


Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print