Միացյալ Նահանգներն այլեւս չի ֆինանսավորի վիրուսների հետազոտությունները, որոնք կարող են համավարակ առաջացնել, տեղեկացրել են Bloomberg-ը եւ CNN-ը։
Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է սահմանափակել դաշնային ֆինանսավորումը ուժեղացված ֆունկցիոնալով (gain-of-function) հետազոտությունների համար, որը նախատեսում է պաթոգենների փոփոխում: Նա ենթադրել է, որ նման հետազոտությունը կարող էր առաջացնել COVID-19 համավարակի բռնկումը։
«Միանգամայն հնարավոր է, որ մենք կարող ենք այդ խնդիրը չունենալ»,- ասել է Թրամփը երկուշաբթի լրագրողներին, երբ ստորագրել է հրամանագիրը Սպիտակ տանը:
Հրամանագիրը հանձնարարում է Առողջապահության ազգային ինստիտուտին եւ այլ դաշնային գործակալություններին բացահայտել եւ դադարեցնել ցանկացած կենսաբանական հետազոտություն, որը կարող է վտանգ ներկայացնել Միացյալ Նահանգների հանրային առողջության համար: Սպիտակ տունը հայտարարել է, որ արգելվելու է նաեւ վիրուսների վերաբերյալ հետազոտությունների ապագա ֆինանսավորումը, որոնք կարող են համավարակ առաջացնել, թեեւ պարզ չէ, թե որքան լայն կլինի այդ արգելքը:
Թեեւ կորոնավիրուսային համավարակի ծագումը մնում է անհայտ, ԱՄՆ որոշ հատուկ ծառայություններ եզրակացրել են, որ COVID-19-ը, հավանաբար, տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից: Գիտնականները, ներառյալ այս լաբորատորիայի, օգտագործում են ինչպես սելեկցիայի տեխնիկան, այնպես էլ գենետիկ ինժեներիան՝ վիրուսներն ավելի վարակիչ դարձնելու համար՝ պնդելով, որ նման հետազոտությունն արժեք ունի պատվաստանյութեր մշակելու եւ պաթոգեններն ավելի լավ հասկանալու համար:
«Չկա ոչ մի լաբորատորիա, որը դա ճիշտ է անում, չկա ոչ մի լաբորատորիա, որը պաշտպանված է արտահոսքից: Այս հրամանագիրը նախատեսված է ապագայում կանխելու համար նման ոչ միտումնավոր արտահոսքերը, որոնք վտանգ են ներկայացնում մարդկության համար»,- ասել է ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը:
Հանրապետականների կողմից վերահսկվող Կոնգրեսի հանձնաժողովները եզրակացրել են, որ համավարակի ամենահավանական աղբյուրը լաբորատոր արտահոսքն է, եւ կոչ են արել վարչակազմին արգելել ուժեղացված ֆունկցիոնալով հետազոտությունները
Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը ԱՄՆ-ին կվնասազերծի COVID-19-ի մասշտաբի համավարակից
Home - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ - Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը ԱՄՆ-ին կվնասազերծի COVID-19-ի մասշտաբի համավարակից

