Սյունիքում զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Սահմանապահ զորքերի զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու գործով մեկ անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։  Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Ավելի վաղ քննվող գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել էր։ ՔԿ-ից նշեցին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել  Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, որպես խափանման միջոց  է ընտրվել կալանավորումը

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print