ԱՆ-ն կրկնապատկել է արյան մեջ գլյուկոզի քանակը չափող թեստերի քանակը

«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան բուժառուներին առողջապահության նախարարությունը տրամադրում է արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։

Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն:

Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և քրոնիկ վիճակների նվազմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print