Կապանում անցկացվեց «Սյունեցիների ավանդը Մեծ հաղթանակում․ չմոռացվող սխրանք» խորագրով գիտաժողով։ Մեկ հարկի տակ էին հավաքվել պատմաբաններ, ազգագրագետներ՝ հիշելու ու արժևորելու Սյունիքի ներդրումը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում։ Միջոցառումը մեկնարկվեց Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի պատվանդանին ծաղկադրման արարողությամբ։







