Կապանի ու Քաջարանի դպրոցների աշակերտների այցերը ԶՊՄԿ ավելի են ակտիվանում: Հանրապետության խոշոր ընկերության արտադրական գործընթացը հետաքրքրում է պատանիներին: Այս անգամ բաց հանքի դիտակետում Լեռնաձորի դպրոցականներն էին, ովքեր եկել էին՝ բարձունքից հետևելու հսկա տեխնիկայի տեղաշարժը, շոշափելու պղինձն ու մոլիբդենը:







