Ապրիլի 22-ը Երկիր մոլորակի օրն է: ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցներն այսօր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցում էին` աշակերտներին պատմելու կապույտ մոլորակի բնությունը պահպանելու, մարդու դերի և գործունեության, ինչպես նաև մարզի խոշորագույն ձեռնարկության` բնության պահպանությանը միտված քայլերի մասին։







