Մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին լատինաամերիկացի առաջնորդը, մահացել է: Այս մասին ասվում է Վատիկանի տեսաուղերձում: 

«Սիրելի եղբայրներ և քույրեր, խոր վշտով պետք է հայտնեմ մեր Սուրբ Հոր Ֆրանցիսկոսի մահվան մասին», – Վատիկանի հեռուստաալիքի եթերում հայտարարել է կարդինալ Քևին Ֆարելը:

Նշենք, որ նա 88 տարեկան էր և վերջերս հիվանդանոց էր տեղափոխվել երկկողմանի թոքաբորբի ախտորոշմամբ։

Մահվան նախորդ օրը՝ կիրակի օրը, Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից շնորհավորել է կաթոլիկներին Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print