Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց ԵԱ-ի պոկում վարժությունում

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները։Հայաստանը ներկայացնում է Ռաֆիկ Հարությունյանը։ Արդեն ծանրորդներն ավարտել են ելույթները պոկում վարժությունում։ Մեր մարզիկը հաջորդաբար սանձել է 150, 155 և 158 կիլոգրամանող ծանրաձողերը։

Այս արդյունքը բավարար է եղել փոքր արծաթե մեդալ նվաճելու համար։ Ռաֆիկ ընդամենը մեկ կիլոգրամ է զիջել իտալացի Օսկար Ռեյես Մարտինեսին։

Քիչ անց ծանրորդները հանդես կգան հրում վարժությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print