Հայաստան ներմուծված սպառազինության գրեթե կեսը մատակարարել է Հնդկաստանը. Reuters

Հնդկաստանը Հայաստանին է մատակարարել 2022-2024 թվականներին երկիր ներկրված ողջ զենքի 43%-ը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ստոկհոլմի Խաղաղության միջազգային խնդիրների հետազոտության ինստիտուտի (SIPRI) տվյալները։

«SIPRI-ի տվյալներով՝ 2022-2024 թվականներին Հայաստանի կողմից ներկրված սպառազինության ընդհանուր ծավալի 43%-ը եկել է Հնդկաստանից», – նշվում է հրապարակման մեջ։

Վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանի զինված ուժերի զենքի հիմնական մատակարարը։ Ինչպես ավելի վաղ գրում էին հնդկական ԶԼՄ–ները, կողմերը հարյուրավոր միլիոն դոլարի պայմանագրեր են կնքել 2022-2023 թվականներին։ Պայմանագրերի շրջանակներում Նյու Դելին արդեն փոխանցել է կամ պատրաստվում է Հայաստանին փոխանցել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինքնագնաց հաուբիցներ, ՀՕՊ համակարգեր և տարբեր զինամթերք։

ArmeniaSputnik

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print