Toyota-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Ավտոմեքենան, կարելի է ասել, մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ՝ մինչ այդ բախվելով բետոնե փոքրիկ սյանը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print