Մարիա Զախարովան անդրադարձել է Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։  

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարավային մարզում ՌԴ ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին», – ասել է նա։ 

Զախարովայի խոսքով՝ հարցը քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։ Նա նշել է, որ մայիսին արդեն հստակություն կլինի հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print