Գալուզինը Ալիևի ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ապրիլի 8-ին հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆովի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։

«Հաստատվել է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների առաջանցիկ ամրապնդման ուղղությամբ հետագա ակտիվ համատեղ աշխատանքի փոխադարձ հանձնառությունը՝ ըստ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի, որը երկու պետությունների բարձրագույն ղեկավարները ստորագրել են 2022 թվականի փետրվարի 22-ին։

Քննարկվել են քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետությունում ռուսական մշակութային, հումանիտար և տեղեկատվական ներկայության գործնական ասպեկտներին։

Նշվել է Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։

Հանդիպումն անցել է երկու երկրների հարաբերությունների համար ավանդական ջերմ ու բարեկամական մթնոլորտում»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print