Ապրիլի 3-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը.
«Փյունիկ» – «Արարատ–Արմենիա»
«Նոա» – «Վան»
Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 15-16-ը զույգերում առաջինը նշված թիմերի հարկի տակ, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 28-29-ը:

