Այսօրվանից սկսել են վաճառվել Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը։
Ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ տոմսերը հասանելի են tickets.ffa.amկայքում։ Նշվում է, որ այս ու նաեւ հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց տարբերակով։
Հանդիպումը կայանալու է Հանրապետական ստադիոնում։ Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000, արեւելյան տրիբունայինը՝ 5000-12000, իսկ արեւմտյանը՝ 12000 դրամ։
Ազգերի լիգայի անցումային հանդիպումը կայանալու է մարտի 20-ին եւ մեկնարկելու է 21։00-ին։ Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին։

