Ռուբեն Վարդանյանը իր բողոքն է հայտնել դատական ֆարսում, միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել

Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դատական» ֆարսը։

Վարդանյանն իր բողոքն է հայտնել գործը քննող դատավորների կոլեգիային՝ նշելով, որ նախորդ դատավարությունների ընթացքում ներկայացված իր միջնորդություններից մի քանիսը չեն բավարարվել: 

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, որը պաշտպանում է պետական մեղադրանքը, մեկնաբանելով միջնորդությունը, ասել է, թե նմանատիպ միջնորդություններ քննարկվել են նախորդ դատական գործընթացներում, որոնց վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print