Վերին Լարսի սահմանով անցնելու հերթում շուրջ 1400 հայկական բեռնատար կա

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4654 տրանսպորտային միջոց է հերթագրված։

Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը տեղեկացնում է, որ Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1400 հայկական բեռնատար կա կուտակված։ 

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1359-ը հայկական են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print