Քննարկվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակը․ ՊԵԿ

Կարևորելով Վերին Լարսում ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու անհրաժեշտությունը՝ Մոսկվայում Հայսատանի և Ռուսաստանի ՊԵԿ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Մոսկվայում օրերս տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:

Միաժամանակ, ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության  կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print