Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան է բացվելու․ Քերոբյան

«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»:

Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասաց նա։

Քերոբյանն ընդգծեց, որ գործարանում ռադիատորների արտադրությունն իրականացվելու է զրոյից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print