Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Եղեգնաձորի թիվ 1 նորակառույց հիմնական դպրոցի օրհնության արարողակարգը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետը, թեմի առաջնորդը, բարձրաստիճան այլ հյուրեր։ Օրհնություն ստացան նաև Արցախից բռնի տեղահանված, այժմ այդ դպրոցում ուսանող 16 աշակերտները։







