Մեղրիում բնակություն հաստատած մարտունեցի Ասրիբաբայանների բազմանդամ ընտանիքն էլ բախտակից հայրենակիցների պես ապրում է արցախյան հուշերով։ Բայց հանուն երեխաների պետք է ուժերը հավաքել ու ամեն ինչ սկսել նորից։ Արդեն աշխատանքի են տեղավորվել, ասում են՝ չեն կարող ուրիշի հաշվին ապրել:







