«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Ընկերության մամուլի ծառայությունը։
««Չաարատ Կապան» ՓԲ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՄՓՆԻ» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ մեր ընկերությունը վերանվանվել է «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի, որը գրանցում է ստացել սույն թվականի հոկտեմբերի 6-ին»,-ասված է հաղորդագրությունում։
Հարգանքով՝ «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերություն:

