Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս այս օրերին Հայաստանի կողքին է: Հումանիտար օգնությամբ լցված հսկա բեռնատարները արդեն Կապանում են և շուտով կբաշխվի Արցախից տեղահանված ընտանիքներին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը հետաքրքվել է տեղահանվածների խնդիրներով. հետագայում հասցեական աջակցություն կտրամադրեն:







