Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում հանգրվանած Բալայանների ընտանիքում արդեն գտել են ամեն ինչ նորից սկսելու տարբերակը։ Ասում են՝ աշխատել է պետք, պահանջելով հարց չի լուծվի։ Այս համայնքում ևս Արցախից բռնի տեղահանված տասնյակ ընտանիքներ են ապաստանել․ քաղաքացիների, պատկան մարմինների հետ համատեղ ջանքերով փորձում են մեղմել նրանց վիճակը։







