Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները կհետաձգվեն

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից նշում են, որ հետաձգման պատճառը Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակն է։

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։

Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։

Որոշվել է նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print