Բաքուն պատրաստ է ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական օգնություն ցուցաբերել հայազգի վիրավոր զինվորականներին

Հաջիևը նշել է, որ բժշկական նպատակներով տարհանում Հայաստան կարող է կատարվել նաև Հայաստանից եկող մեքենաներով։

Ադրբեջանական կողմը ապահովում է և կապահովի բոլոր անհրաժեշտ պայմանները Լաչին-Ստեփանակերտ և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհներով դեղերի, սննդամթերքի և այլ ապրանքների առաքման համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի, ինչպես նաև այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

«Ադրբեջանական կողմը պատրաստ է ԿԽՄԿ-ի միջոցով բժշկական օգնություն ցուցաբերել հայազգի վիրավոր զինվորականներին։ Մենք ապահովում ենք «Խանքենդի-Լաչին» (Ստեփանակերտ-Լաչին, խմբ․) ճանապարհով անձնական մեքենաներ վարող քաղաքացիական անձանց անվտանգությունը։ Հեռանալ ցանկացողները հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներ են։ Զենքն ինքնակամ վայր դրած զինվորականներն ազատության մեջ են, ինչպես մենք հայտարարել ենք։ Մենք սատարում ենք, որ Ժնևի գրասենյակից ԿՄԽԿ-ի նոր աշխատակիցներ գան», – հայտարարել է Հաջիևը։  

Հաջիևը նաև ասել է, թե «բժշկական նպատակներով տարհանում Հայաստան կարող է կատարվել նաև Հայաստանից եկող մեքենաներով»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print