🎦Ռուս խաղաղապահ զորախմբի բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել արցախցիներին


Ռուսական խաղաղապահ զորակազմի տարածքում տեղակայվել է բլոկ-մոդուլային ճամբար՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները շարունակում են անդադար ռեժիմով որակյալ և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին։ Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում, որտեղ նաև համապատասխան տեսանյութ է հրապարակվել:

Նշվում է, որ բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։

Ռուսական խաղաղապահ զորակազմի տարածքում տեղակայվել է բլոկ-մոդուլային ճամբար՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print