Snoop Dogg-ի համերգը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին։
«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով», – նշված է Dopping Space-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Կառավարությունն այդ միջոցառման կազմակերպման համար որոշել էր հատկացնել 6 միլիոն դոլար։
Համերգային ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ սփեյս» ընկերությունը։ Այս ընկերության գնահատմամբ՝ ակնկալվում է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5,000-6,000 զբոսաշրջիկ։
–
–

