Քաղաքացիները Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել Արցախը։
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայի մուտքը Հանրապետության հրապարակից։
Բողոքի ակցիայի մասնակից մի քանի կանայք և աղջիկներ նստել են ճանապարհին։
Նշենք, որ Արցախում պայմանավորված իրավիճակով՝ քաղաքացիները վաղ առավոտից հավաքված են կառավարության շենքի դիմաց, նրանք Հայաստանի կառավարությունից պահանջում են պաշտպանել Արցախը։

