«Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ»։
Ռուս խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղում հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ ամեն ինչ անելով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը սերտ կապի մեջ է Ղարաբաղում հակամարտող բոլոր կողմերի՝ Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի իշխանությունների հետ», – ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ղարաբաղում հնարավոր կլինի հասնել դեէսկալացիայի և խնդրի լուծումը տեղափոխել խաղաղ հուն:
–

