Ինչպիսի եղանակ սպասել առաջիկա օրերին

Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին արևմտյան է, 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2023

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում սեպտեմբերի 15–ի գիշերը եղել է 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +24…+26 աստիճան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print