Հակառակորդը շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Այսօրվա ընթացքում Ադրբեջանն արդեն 3-րդ անգամն է՝ ապատեղեկատվություն է տարածում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 22-ին` ժամը 12։00-ից 12։25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–նշվում է ՊՆ հաղորդագրությունում:

Նշենք, որ այսօրվա ընթացքում Ադրբեջանն արդեն 3-րդ անգամն է՝ ապատեղեկատվություն է տարածում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print