Մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է․ ԱՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Կանխեք այս ցեղասպանությունը։

Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության…Վերցրի հեռախոսս ու նկարեցի:

Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ:

Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:

Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:

Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների, դիմում ենք բոլորին, դուք եք մեր ձայնը, կանխեք այս ցեղասպանությունը»,- նշված է գրառման մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print