Վանաձոր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Օգոստոսի 11-ին, ժամը 19:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոնի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կամակատար» կոչվող մատուռին հարակից դաշտավայրում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։17-ին, մարվել՝ 20։38-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print