Նա միանալու է իր տեսակի առանձնյակներին։
Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկված Ռուբեն անունով առյուծը վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։
Նշվում է, որ նա միանալու է իր տեսակի առանձնյակներին։
«Իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Առյուծը փրկվել և Երևան էր տեղափոխվել 2022 թ-ի դեկտեմբերի 4-ին։

–

