ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր

Ակնկալվում է, որ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Գորիսում:

Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ գտնվում է Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռը:

ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Նաննա Սկաուին ներկայացվել է տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի հումանիտար ճգնաժամը։

Հայաստանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Լաչինի միջանցքը կբացվի միջազգային ճնշումների արդյունքում։

Ճեպազրույցի ժամանակ Սկաուն կարդաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի հայտարարությունը՝ հույս հայտնելով, որ այն դրական արդյունք կբերի։

Ակնկալվում է, որ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Գորիսում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության առնչությամբ և հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, կոչ արել հրատապ միջոցներ կիրառել՝ ապահովելու կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print