Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին

Հակակոռուպցիոն դատարանը որոշումն այսօր առավոտյան է հրապարակել։

Հակակոռուպցիոն դատարանը թույլատրել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին օգոստոսի 1-ին և 2-ին Ազգային ժողովում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Տեղեկությունը հայտնել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Պաշտպանի փոխանցմամբ, դատարանը որոշումն այսօր առավոտյան է հրապարակել։

«Տոնոյանի մասնակցությունը նիստին թույլատրելու համար նաև ԱԺ քննիչ հանձնաժողովն էր միջնորդություն ներկայացրել դատարան»,-ասել է Հովհաննիսյանը։

Ավելի քան 1.5 տարի անազատության մեջ գտնվող Տոնոյանը մեղադրվում է շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print