Սիսիան համայնքի Սպանդարյան և Իշխանասար բնակավայրերում «Վեոլիա ջուր» ընկերությունն իրականացնում է ջրամատակարարման ցանցի բարեկարգման աշխատանքներ։ Դրանք կատարվում են ընկերության պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի շրջանակում։ Բացի ցանցի վերանորոգումից՝ ջրի կանոնավոր ճնշում ապահովելու համար երկու բնակավայրերում կառուցվում են նաև օրվա կարգավորիչ ջրամբարներ։
–







