Արոնյանն ու Անիտա Այվազյանը ամուսնացել են

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը ամուսնացել են։

Օրերս Երեւանում տեղի է ունեցել զույգի ամուսնության արարողությունը։ Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը իրենց հարաբերությունները գրանցել են Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում։

Համացանցում տարածվել է զույգի լուսանկարները։

Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը միասին են 2020 թվականից։ 2022թ․ հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը, որին անվանել են Զաբել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print