Ըստ նախագծի` անվճար կրթությունը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:
Զինծառայողների, ռազմական գործողություններին մասնակցի, ինչպես նաև ՀՀ տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները նախադպրոցական կրթություն կստանան պետական բյուջեի հաշվին։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծը: Ըստ նախագծի` անվճար կրթությունը կիրականացվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն:
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փոփոխությունը պայմանավորված է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունից:
«Առաջարկվում է ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ի փոխարեն»,– նշվում է նախագծում:
Նշենք, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հուլիսի 23–ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման:

