Առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հուլիսի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում այսօր և հուլիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հուլիսի 6-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print