Մեկնարկել է Երևան -Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան – Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ  ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝  armenianairlines.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print