ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։35-ի սահմաններում 32-ամյա Արտեմ Մկրտումովը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ  ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Քաջարանի բնակիչ, 18-ամյա Էլիզա Դ․-ն տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել, ապա դին մոտեցրել դիատարին։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են` ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1990թ․) և Խ․ Մ․-ն (ծնված 1988 թ․) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print